երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հայաստանում վերականգնվում է հետաքրքրությունը ռազմական կրթության նկատմամբ. Բալայան

Հայաստանում վերականգնվում է հետաքրքրությունը ռազմական կրթության նկատմամբ. Բալայան

Վերջին տարիների համեմատ այս տարի մեծ թվով կուրսանտներ են ընդունվել Հայաստանի ռազմակրթական հաստատություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում վերականգնվում է հետաքրքրությունը ռազմական կրթության և սպայի մասնագիտության նկատմամբ:

«Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան նույնպես աննախադեպ թվով կուրսանտներ են ընդունվել։ Բացի այդ, առաջին անգամ վարժարան են ընդունվել նաև աղջիկներ՝ մեկ դասակի չափով»,- նշեց նա։  

Գաբրիել Բալայանն ասաց, որ երեկ զորակոչն ավարտվել է։

Արդյունքները նույնպես ոգևորող են ։ Աննախադեպ բարձր զորակոչ է գրանցվել վերջին տարիների համեմատ: Այս ամենը վկայում է այն մասին, որ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքական ուղեգիծն իր պտուղներն է տալիս»,- ասաց փոխնախարարը։

  • Կիսվել: