ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանում ստեղծվել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր․ բանակի արդիականացումը պրոցես է (տեսանյութ)

Հայաստանում ստեղծվել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր․ բանակի արդիականացումը պրոցես է (տեսանյութ)

Միանշանակ անհրաժեշտ է բանակը հարստացնել տեխնոլոգիաներով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, չպետք է անտեսել այն հանգամանքը, որ մենք պարտվել ենք անհավասար մարտում:

«Ռազմարդյունաբերության ոլորտը, ռազմարդյունաբերական ընկերությունները, կոմիտեն և նախարարությունը հետևում են բոլոր տենդենցներին, և մեր գիտահետազոտական փորձակոնստրուկտորական ծրագրերը միտված են արդիական տեխնոլոգիաների ստեղծմանը: Առանձին ուղղություն կա. պարզ զինատեսակների, ռազմամթերքի արտադրության կարիք կա»,- նշեց նախարարը:

«Ցանկացած զենքին կա հակազենք. բանակի արդիականացումը անընդհատ պրոցես է»,- ընդգծեց Արշակյանը: Նաև նաև տեղեկացրեց, որ Հայաստանում ստեղծվել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր:

Նախարարի հավաստմամբ՝ Հայաստանը տեխնոլոգիական տեսանկյունից ունի մրցակցային պոտենցիալ:

  • Կիսվել: