շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանում ՌԴ ՊՆ ՀՌՕ ռազմակայանում ավարտվել է տեխնիկայի և հրաձգարանների նախապատրաստումը

Հայաստանում ՌԴ ՊՆ ՀՌՕ ռազմակայանում ավարտվել է տեխնիկայի և հրաձգարանների նախապատրաստումը

 Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի ինժեներական ստորաբաժանման զինծառայողները և նյութատեխնիկական ապահովման մասնագետներն ավարտել են բարձրլեռնային զորավարժարանների, սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի նախապատրաստման աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
 
Ռուսական ռազմակայանի զինծառայողների կողմից կա՛մ նորից են պատրաստվել, կա՛մ վերանորոգվել են բազմաֆունկցիոնալ շարժական ու ստացիոնար թիրախների համալիրները, որոնք նմանակում են պայմանական հակառակորդի ավտոտեխնիկան և զրահատեխնիկան, կենդանի ուժը, գնդացիրային ու հակատանկային հաշվարկները:
Նոր ուսումնական շրջանից առաջ պատրաստվել են նաև ուսումնական մետաղալարային և ականապայթյունային պատնեշներ, սահմանների ամրաշինական սարքավորումներ, դիրքեր, շրջաններ և հրամանատարական կետեր։
Նախապատրաստական շրջանում ամառային ռեժիմի է անցել ավելի քան 1,5 հազար միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, որոնցից յուրաքանչյուրի վրա կատարվել է ավելի քան 50 գործողություն։

  • Կիսվել: