ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում մշակվել է հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ

Հայաստանում մշակվել է հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ

Հայաստանում մշակվել է հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ: Այս մասին հայտնել է ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի պետ, գնդապետ Արմեն Վարդանյանը, հաղորդում է Ria.ru-ն:

«Տարվում է արդյունավետ աշխատանք զենիթահրթիռային համակարգերի արդիականացման ուղղությամբ: Մշակվել ու փորձարվել են եղած համակարգերի նոր մարտավարական հնարքներ` փոքր չափերի հետախուզական և հարվածային անօդաչուների դեմ պայքարելու համար», - ասել է նա ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի նիստին Բիշքեկում:

Արմեն Վարդանյանի խոսքով` այսօր ՀՕՊ զորքեր մատակարարվում են նորագույն ռադիոլոկացիոն համակարգեր և օպտիկա-էլեկտրոնային հետախուզության միջոցներ, որոնք մշակվել են Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից:

  • Կիսվել: