ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում ՀՌՕ ռուսական ռազմակայանի բազմաթիրախային կործանիչները ամառային ռեժիմի են անցել

Հայաստանում ՀՌՕ ռուսական ռազմակայանի բազմաթիրախային կործանիչները ամառային ռեժիմի են անցել

Հայաստանի ռուսական ռազմակայանի ավիացիոն զորամասի զինծառայողները շահագործման ամառային ռեժիմի են փոխադրում օպերատիվ-մարտավարական ավիացիայի բազմաթիրախային ՄիԳ-29 կործանիչները, ռազմատրանսպորտային Մի-8ՄՏՎ-5 ուղղաթիռները և բանակային ավիացիայի Կա-52 հետախուզական-հարվածային ուղղաթիռները: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
 
«Օդանավերում և ուղղաթիռներում կկատարվեն համալիր աշխատանքներ, որոնք ներառում են համակարգերի, ագրեգատների, հանգույցների և սարքավորումների աշխատունակության ստուգման և կարգավորման, ինչպես նաև յուղերի և հատուկ հեղուկների փոխարինման ավելի քան 100 տարբեր տեխնիկական գործողություններ»,-ասված է հաղորդագրության մեջ:
 
Ավիատեխնիկայի սեզոնային սպասարկման միջոցառումների իրականացմանը, որոնք կտևեն մեկ ամիս, ներգրավվել է Հարավային ռազմական օկրուգի ինժեներատեխնիկական ծառայության ավելի քան 200 զինծառայողներ:
Բացի այդ, Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի բնակկոմունալ ծառայության մասնագետները ստուգել են ենթակառուցվածքի օբյեկտները։ Հանձնաժողովն իրականացրել է ռազմաբազայի բնակելի շենքերի զննություն, գնահատել շինությունների, ջրամատակարարման, էլեկտրահաղորդման և օդափոխության համակարգերի ընդհանուր վիճակը, ինչպես նաև կայազորների կոյուղու համակարգի աշխատանքը:

  • Կիսվել: