կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանում ՀՌՕ ռազմակայանի մասնագետները կայուն կապ են կազմակերպում դաշտային պայմաններում

Հայաստանում ՀՌՕ ռազմակայանի մասնագետները կայուն կապ են կազմակերպում դաշտային պայմաններում

 Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի կապի զորքերի ստորաբաժանումների զինծառայողները դաշտային պայմաններում պլանային վարժանքի շրջանակներում կմշակեն կայուն և պաշտպանված կապի կազմակերպման խնդիրները: Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
 
Նշվում է, որ անձնակազմը կշարժվի դեպի ուսումնական միջոցառումների անցկացման շրջան՝ Ալագյազ բարձրլեռնային զորավարժարան, որտեղ դաշտային կառավարման կետեր կտեղակայի և մարտական պահպանություն կապահովի։
 
«Մարզման ժամանակ ռուսական ռազմակայանի մասնագետները «բարձր խանգարումային իրադրության» պայմաններում անխափան կապ կապահովեն հրամանատարական կետերի ու շտաբի համար՝ կարճալիք և ուլտրակարճալիք ռադիոկայանների կիրառմամբ։ Կապավորները նաև կապահովեն բոլոր տեսակի կապի միջոցների պաշտպանությունը խանգարումներից և կստուգեն կապի հուսալիությւնն ու անխափանությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կստեղծվի արբանյակային ռադիոկապի միասնական ցանց, որը կգործի հիմնական ուժերից առանձին՝ շարժական ռադիոկայանների օգնությամբ:

  • Կիսվել: