հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանն ու Արցախը բավարար ուժ և ռեսուրսներ ունեն իրենց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար․ Զ․ Մնացականյան

Հայաստանն ու Արցախը բավարար ուժ և ռեսուրսներ ունեն իրենց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար․ Զ․ Մնացականյան

Ե՛վ Հայաստանը և՛ Լեռնային Ղարաբաղը բավականաչափ ուժ ունեն, բավարար ռեսուրսներ ՝ իրենց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար, և Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի ջախջախիչ հակադարձումը դա ևս մեկ անգամ հաստատեց։ Այս մասին Ինտերֆաքս-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ո՞րն է մշտական սրացումերի պատճառը՝ Մնացականյանն ասել է․

«Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 12-ին, փաստացի կրկնօրինակ փորձ էր 2016 թվականի ապրիլից հետո ուժ կիրառելու և ռազմական գործողությունների միջոցով միակողմանի զիջումներ պարտադրելու Հայաստանին և Արցախին (Լեռնային Ղարաբաղ-Իֆ)։ Հուլիսի 12-ին հարձակում է տեղի ունեցել Հայաստանի հյուսիս-արևելքում ՝ Տավուշի մարզում։ Կիրառվել են զգալի քանակությամբ սպառազինություն, տեխնիկա, այդ թվում ՝ հրետակոծման են ենթարկվել խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հայաստանը վճռական հակահարված է տվել այդ ագրեսիային՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ այդ հակամարտության ռազմական լուծում չկա։ Ե՛վ Հայաստանը և՛ Լեռնային Ղարաբաղը բավականաչափ ուժ ունեն, բավարար ռեսուրսներ ՝ իրենց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար, և Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի ջախջախիչ հակադարձումը դա ևս մեկ անգամ հաստատեց»։

 

  • Կիսվել: