երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սպառազինության հարցում մենք ելնելու ենք մեր հայ գործընկերների օպերատիվ կարիքներից. Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Սպառազինության հարցում մենք ելնելու ենք մեր հայ գործընկերների օպերատիվ կարիքներից. Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Մենք միշտ ելնելու ենք օպերատիվ կարիքներից, որոնք կստացվեն հայ գործընկերներից, մենք պետք է առաջարկություններ անենք՝ ելնելով այդ կարիքներից՝ լինի դա զենք, թե պաշտպանական նպատակներով կադրերի պատրաստում։ Այս մասին փետրվարի 23-ին Երեւանում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։

«Առաջնահերթությունը Հայաստանի համար զենքի գնումն է և դրա հավանական օգտագործման համար կադրերի պատրաստումը։ Առանց վերահսկողության միջոցների հնարավոր չէ խոսել սահմանների պաշտպանության մասին»,- նշել է նա։

Նախարարը հավելեց, որ այն ամենը, ինչ օգտագործվում է ֆրանսիական բանակում, արտադրվում է Ֆրանսիայում։

«Մեր երկիրն այս հարցում ինքնաբավ է, ինչը հնարավորություն է տալիս լուծել արտահանման խնդիրները և վարել անկախ դիվանագիտություն»,- ընդգծել է Լեկորնուն։

Նա նշեց, որ սոցցանցերում Ֆրանսիայի դիրքորոշումը հաճախ խեղաթյուրվում է, ակնհայտորեն նկատի ունենալով Ադրբեջանի դիրքորոշումը, որն անընդհատ Փարիզին մեղադրում է Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերի մեջ։

  • Կիսվել: