շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի ԶՈւ թիմը՝ «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ՝ «Տեր և տիկին» մրցաձևի հաղթող

Հայաստանի ԶՈւ թիմը՝ «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ՝ «Տեր և տիկին» մրցաձևի հաղթող

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 23-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է գրական-գեղարվեստական «Տեր և տիկին» մրցաձևը:

Հավաքական թիմերն ազգային տարազներով ներկայացրել են երաժշտական, պարային և ասմունքի կատարումներ: Մշակույթի գործիչներով համալրված ժյուրին որոշել է այդ մրցափուլի հաղթողին. առաջին տեղում Հայաստանի զինված ուժերը ներկայացնող թիմն է:

Որպես գրական-գեղարվեստական մրցաձևի շարունակություն՝ բացազատվել են նաև ազգային տաղավարներ, որտեղ ներկայացվել են մշակութային տարբեր ցուցանմուշներ, տվյալ երկրի խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ:

«Խաղաղության մարտիկ» մրցույթի մրցաձևերն ավարտվել են: Արդյունքների ամփոփումից հետո կորոշվեն ընդհանուր հաշվարկով առաջատար թիմերը, կհայտարարվեն լավագույն ցուցանիշներ գրանցած զինծառայողների անունները:

Մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 25-ին:

 

  • Կիսվել: