շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի ԶՈւ պատվիրակությունն այցելել է Հունաստանի Սպայական կորպուսի ռազմական դպրոցի կենտրոնակայան

Հայաստանի ԶՈւ պատվիրակությունն այցելել է Հունաստանի Սպայական կորպուսի ռազմական դպրոցի կենտրոնակայան

Դեկտեմբերի 19-ին Հունաստան-Հայաստան Ռազմական համագործակցության ծրագրի (ՌՀԾ) հարակից գործողությունների իրականացման շրջանակներում Հայաստանի զինված ուժերի յոթ սպաներից բաղկացած պատվիրակությունն այցելել է Հունաստանի Սպայական կորպուսի ռազմական դպրոցի կենտրոնակայան, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Այցի ընթացքում տեղի ունեցավ քննարկում և կարծիքների փոխանակում Հունաստանի Սպայական կորպուսի ռազմական դպրոցում իրականացվող ակադեմիական և ռազմական համակցված կրթության վերաբերյալ, ինչպես նաև հանդիպում դպրոցի հայ ուսանողների հետ և շրջայց ուսանողների կենցաղային և ուսումնական տարածքներում:

Պատվիրակությունն իր շնորհակալությունն է հայտնել վարժարանի գործունեության և բարձր մակարդակի ռազմական և ակադեմիական կրթություն ապահովելու վերաբերյալ, հատկապես հայ ուսանողների համար, և բարձր է գնահատել նրանց նշանակալի ներդրումը մեր երկրի ԶՈՒ զարգացման գործում:

 

  • Կիսվել: