հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանի տարածքից Մինգեչաուրի ուղղությամբ կրակ չի արձակվել. ՊՆ

Հայաստանի տարածքից Մինգեչաուրի ուղղությամբ կրակ չի արձակվել. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։

Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է։

 

  • Կիսվել: