շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի տարածքից Ադրբեջանի տարածքում կրակի բացումն ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին․ Զաքիր Հսսանով

Հայաստանի տարածքից Ադրբեջանի տարածքում կրակի բացումն ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին․ Զաքիր Հսսանով

Հայաստանի տարածքից Ադրբեջանի տարածքում կրակի բացումն ակնհայտորեն սադրիչ բնույթ է կրում եւ ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին:

Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։

Նշենք, որ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը հերքել է ՀՀ տարածքից Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության մասին Կ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումները՝ դրանք կեղծիք որակելով։

"Հայաստանի հանրապետության տարածքից Ադրբեջանի տարածքի հրթիռակոծություն չի իրականացվել... դեռևս: Բայց Արցախի Պաշտպանության բանակը շատ կտրուկ պատասկանում է ադրբեջանական զինուժի գործողություններին, և հետևանքները Ադրբեջանի համար լինելու են սարսափելի...շաատ սարսափելի",- ընդգծել է ՊՆ նախարարը:
 

  • Կիսվել: