երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ ժամանակահատվածում պատերազմի մեջ չի լինելու. Հովիկ Աղազարյան

Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ ժամանակահատվածում պատերազմի մեջ չի լինելու. Հովիկ Աղազարյան

Կարծում եմ, որ սա Հայկ Սարգսյանի կողմից տակտիկական քայլ է, որ մեր ճնշման տակ նա դրանից հրաժարվի, իսկ մնացած փոփոխություններն անցնեն որովհետև այն բացառապես անընդունելի է։ Այս մասին այսօր ԱԺ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին դիմելով ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նշենք, որ այդ նիստում քննարկվում է աղմկահարույց նախագիծը, որով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից:

«Այտեղ դիտարկվում է այն հանգամանքը, թե՝ ոչինչ, թող գա 2.5 մլն դրամը տա, կգնա պահեստազոր և վաղը, մյուս օրը պատերազմ կլինի, կմասնակցի պատերազմին։ Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ ժամանակահատվածում պատերազմի մեջ չի լինելու»,- հայտարարեց Հովիկ Աղազարյանը։

Նա իր հայտարարություննը հիմնավերեց մեր պաշտպանության նախարարության վարած քաղաքականությամբ, Հայաստանի ուժեղանալով և աշխարհաքաղաքական հարցերով։

 

  • Կիսվել: