հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն» . Տղերքը բանակ են գնում

«Հայաստանի Հանրապետություն» . Տղերքը բանակ են գնում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի Մարտունու հուշահամալիրը, ուր ննջում են արցախյան ազատամարտում զոհված քաջորդիները, վերստին մարդաշատ էր: Ավանդույթի համաձայն, ծնողներն ու հարազատներն այստեղից են պաշտպանության բանակի շարքերը ճանապարհում զինակոչիկներին: Ճամփում են զինվորական նվագախմբի խրոխտ քայլերգով, զուռնա-դհոլի նվագակցությամբ  եւ, իհարկե, միասնական շուրջպարով…

Ազնիվ տատն իր հինգերորդ թոռանն է հայոց բանակ ճանապարհում` օրհնանքի խոսքերը շուրթերին: Չնայած  պատկառելի տարիքին՝ սիրով ու ոգեւորությամբ միանում է շուրջպար բռնած երիտասարդներին եւ խանդավառում նրանց: Նա խաղաղություն, բարեհաջող ծառայություն է մաղթում բոլոր զինակոչիկներին, հորդորում կարգապահ ու մարտունակ զինվոր լինել եւ անառիկ պահել երկրի սահմանները, «Ավոյի պես սիրել ու պաշտել հայրենիքը»:

ՊԲ սպա Ռոբերտ Վանյանը, ով որպես կամավորական, առաջիններից մեկն է զինվորագրվել արցախյան ազատամարտին, կռվել Ավոյի գլխավորած պաշտպանական գնդում, անցել փորձությունների միջով եւ ոչ քիչ դառնություններ կրել` պատերազմում կորցնելով ընկերներին ու հարազատներին, վստահեցնում է, որ «այսօր պատիվ է ծառայել հայոց բանակի շարքերում, որը տարածաշրջանում ամենամարտունակներից է, եւ ամենավճռական պահերին բազմիցս է ապացուցել իր ուժը»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: