ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Զորակոչը շարունակվում է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Զորակոչը շարունակվում է

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․«...Բերձորի մոտակա Ներքին Սուս գյուղից են Հայկ Սարգսյանը եւ Յուրի Ներսիսյանը։ Այս տարի են ավարտել Արցախյան գոյամարտի նահատակ-ազատամարտիկ Սերոբ Հանեկյանի անվ․ միջն․ դպրոցը։ Հանձնել են միասնական քննություն եւ ընդունվել բուհ․ Հայկը՝ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետ, Յուրին՝ Երեւանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Սակայն մեկնում են բանակ եւ ուսումը կշարունակեն զորացրվելուց հետո։ Բարձր է տղաների տրամադրությունը։ Հայկ Հակոբյանը Երիցվանքի գյուղական համայնքի Կրմեն գյուղից է։ Գիտակցում է՝ ինչ առաքելությամբ է բանակ գնում, եւ պատրաստ է պաշտպանել Հայոց   երկրի սահմանը։ Զաքարյան Պարգեւը Ծիծեռնավանքից է՝ բազմազավակ ընտանիքից, ունի 4 եղբայր, ովքեր ծառայել են հայոց բանակում, տուն վերադարձել, եւ 2 քույր։ Ուրախ է՝ իր զինվոր դառնալու ժամանակն էլ եկավ։ 7 երեխա ունեցող ընտանիքից է նաեւ Գանձա գյուղից Սասուն Օսեյանը։ Ավագ եղբայրն արդեն վերադարձել է բանակից։

-Իմ ժամանակն էլ եկավ, պետք է գնամ եւ ծառայեմ հայրենիքիս,- ասաց Սասունը՝ վստահ, որ լավ զինվոր կլինի...»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: