շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն»․ Միջուկային զենքը դարձել է զսպող հանգամանք

«Հայաստանի Հանրապետություն»․ Միջուկային զենքը դարձել է զսպող հանգամանք

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Միջուկային պատերազմի վտանգը ինչպես անցյալում՝ ԽՍՀՄ-ԱՄՆ, այնպես էլ ներկայումս՝ ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում կա: Պետք է հիշեցնենք, որ նախկինում վտանգավոր հայտարարություններ են հնչել նաեւ Չինաստանի կողմից, իսկ այսօր Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ-ն) ավելի հաճախ է հիշեցնում իր միջուկային զենք ունենալու եւ անհրաժեշտության դեպքում այն գործածելու մասին: Երբ արաբական աշխարհը ուժեղացնում է ճնշումն Իսրայելի վրա, ապա Թել Ավիվը եւս, իհարկե՝ հազվադեպ, բայց հիշեցնում է, որ միջուկային երկիր է… Պետք է նշել նաեւ, որ միջուկային երկիր Հնդկաստանին իբր զսպելու պատրվակով՝ Միացյալ Նահանգները ատոմային զենք ունենալու հնարավորություն տվեցին աշխարհի ամենաիսլամական երկրներից մեկին՝ Պակիստանին: Իմիջիայլոց, մի երկրի, որը ցայսօր չի ճանաչել մեր անկախ պետության գոյությունը՝ հայտարարելով, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների շուրջ 20 տոկոսը»… Միաժամանակ Իսլամաբադից հնչել է, թե «Պակիստանն ու Սդրբեջանը եղբայրական պետություններ են եւ պակիստանցին ու ադրբեջանցին մեկ ազգ են՝ երկու երկրներում բնակվող»… Արդյո՞ք նման չէ համաթուրքական դաշինքի (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ղրղզստան) կարգախոսին՝ «մեկ ազգ՝ վեց երկիր»…

Միջուկային զենքը այսօր դարձել է զսպող հանգամանք, ինչը վերոնշյալ եւ այլ երկրներն օգտագործում են պետական եւ ազգային անվտանգության պաշտպանության համար:  Այս օրերին ՌԴ ՊՆ-ից հայտնեցին, որ Աստրախանի շրջանի Կապուստին Յար ուսումնամարզական հավաքակայանում անցել է «Տոպոլ» հրթիռի փորձարկումը: Հրթիռային ուսումնավարժական մարտական ստորաբաժանումը հարվածել է Ղազախստանի Սարի-Շագան ուսումնադաշտում տեղակայված թիրախին: RT-2PM «Տոպոլ»-ը ՌԴ ռազմավարական հրթիռային ուժերի հիմնական միջմայրցամաքային բալիստիկական  հրթիռներից մեկն է: Նրա թռիչքի միջակայքը հասնում է 11 հազար կմ-ի: Կա միայն մեկ միջուկային մարտագլխիկ, բայց դրա հզորությունը գնահատվում է TNT 550 կիլոտոն»:

Մանրամասերը՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: