շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի և Ղազախստանի ՊՆ-ների միջև ստորագրվել է պաշտպանական ոլորտում 2024-ի համագործակցության պլանը

Հայաստանի և Ղազախստանի ՊՆ-ների միջև ստորագրվել է պաշտպանական ոլորտում 2024-ի համագործակցության պլանը

Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Возможно, это изображение 7 человек и текст
 
Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը՝ ընդլայնված կազմով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական պաշտպանական համագործակցությանն առնչվող, անվտանգային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
 
Возможно, это изображение 12 человек и текст
Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը,
պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ։
 
Возможно, это изображение 8 человек
 
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական ոլորտում 2024 թվականի համագործակցության պլանը, որը ներառում է մի շարք միջոցառումներ Հայաստանում և Ղազախստանում։
 
Возможно, это изображение 2 человека и текст

  • Կիսվել: