ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի երկնքում ՀՌՕ ՄիԳ-29-երի անձնակազմերը բարդ պիլոտաժի տարրեր են մշակել

Հայաստանի երկնքում ՀՌՕ ՄիԳ-29-երի անձնակազմերը բարդ պիլոտաժի տարրեր են մշակել

Հարավային ռազմական օկրուգիռազմաբազայի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմաֆունկցիոնալ կործանիչների օդաչուները Հայաստանում մասնակցել են ուսումնավարժական թռիչքների, որոնց ընթացքում մշակել են մի շարք ուսումնական առաջադրանքներ։
Ինժեներա–տեխնիկական ծառայությունն ուսումնական թռիչքների նախօրեին մարտական մեքենան թռիչքի է նախապատրաստել` լիցքավորվել է վառելիքով, զննվել են ագրեգատներն ու հանգույցները, ինչպես նաև ինքնաթիռի մյուս համակարգերը։
 
Օդաչուներին հանձնարարվել էր մշակել բարդ պիլոտաժի այնպիսի տարրեր, ինչպիսիք են մարտական հետադարձերը, թեքադարձերը, թեքության մեծ անկյուններով վերընթացները և այլն։
Հիմնական կազմի հետ բարդ պիլոտաժի տարրեր են կատարել նաև երիտասարդ օդաչուները։
Բացի այդ, ՀՌՕ օպերատիվ-մարտավարական ավիացիայի անձնակազմերը թռիչքներ են իրականացրել տարբեր բարձրությունների վրա, ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերի` զույգերով և խմբերով։
Ուսումնավարժական թռիչքներին ներգրավված են եղել ՀՌՕ-ի 100-ից ավելի զինծառայողներ, ավելի քան 10 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում` ՄիԳ-29 բազմաֆունկցիոնալ կործանիչներ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: