շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանի ՊՆ-ից պատվիրակություն է եկել Հայաստան․ քննարկվել է ՀՀ-ի անվտանգային քաղաքականությունը

Վրաստանի ՊՆ-ից պատվիրակություն է եկել Հայաստան․ քննարկվել է ՀՀ-ի անվտանգային քաղաքականությունը

Դեկտեմբերի 12-ից 14-ը ճանաչողական այցով Հայաստանում էին Վրաստանի ՊՆ պաշտպանական ինստիտուտների զարգացման դպրոցի «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական դասընթացի» ունկնդիրներն ու ղեկավար կազմը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչությունում։ Հյուրերին ներկայացվել է բրիֆինգ Հայաստանի պաշտպանական և անվտանգային քաղաքականության վերաբերյալ:

Այցի շրջանակներում պատվիրակությունը եղել է նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական և ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարաններում:

 

  • Կիսվել: