հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայկական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունը Կոսովոյում․ ՊՆ

Հայկական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունը Կոսովոյում․ ՊՆ

Հայկական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունը Կոսովոյում՝ ըստ մշակված ծրագրի։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունը մշտապես կապի մեջ է հայկական զորախմբի հետ:

Սերբիայում իրավիճակը լարվել է հուլիսի 31-ին. Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսային հատվածում հնչել են տագնապի ազդանշաններ։ Սահմանի երկու կողմից սահմանային անցակետերում մարդիկ են հավաքվել, կրակոցներ են հնչել։

Ավելի վաղ, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ոստիկանությունը կեսգիշերին գործողություն կսկսի եւ կփակի Սերբիայի իշխանությունների կողմից տրված անձնական փաստաթղթերով քաղաքացիների մուտքը:

 

  • Կիսվել: