ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ դատի հանձնախումբը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին հայ ռազմագերիների մասին պրեզենտացիա է ներկայացրել

Հայ դատի հանձնախումբը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին հայ ռազմագերիների մասին պրեզենտացիա է ներկայացրել

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (Consejo Nacional Armenio) Խաղաղության Նոբելյան մրցանակի չորս դափնեկիրների հետ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար դոկտոր Միշել Բաչելետին ներկայացրել է հայ ռազմագերիների թեմայով պրեզենտացիա:

Այս մասին հայտնում է հանձնախմբի ֆեյսբուքյան էջը, որտեղ ասվում է, որ Բաչելետին կոչ է արվել դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից գերեվարված հայ ռազմագերիների վիճակը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվում է կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու պարտավորությունները: Նա հայտարարում է, թե Ադրբեջանը Հայաստանին հանձնել է բոլոր գերիներին, իսկ իրենց մոտ են «միայն հանցագործները»:

  • Կիսվել: