հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է. հայկական կողմը զոհ ունի. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է. հայկական կողմը զոհ ունի. ՊՆ

Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

 

  • Կիսվել: