ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանին վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ մամուլի խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանին վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ մամուլի խոսնակ

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում ՀՀ Զինված ուժերի երեք զինծառայող է վիրավորվել:  Այս մասին InfoPort.am-ին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Թեթև բեկորային վնասվածքներ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Ստեփանյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ այս պահին հայկական կողմից կա վիրավորում ստացած 3 զինծառայող և երկու ոստիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

  • Կիսվել: