հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայ-ադրբեջանական սահմանի կայունացման համար պետք է հզորացնել ԵՄ առաքելությունը. Միխայել Ռոթ

Հայ-ադրբեջանական սահմանի կայունացման համար պետք է հզորացնել ԵՄ առաքելությունը. Միխայել Ռոթ

Պետք է հնարավորինս արագ հզորացնել Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում։ X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը, որ այս օրերին գտնվում է մեր երկրում։

«Ամբողջ սահմանի հետագա մշտադիտարկման համար պետք է հնարավորինս արագ հզորացնենք Եվրոպական միության առաքելությունը Հայաստանում, որպեսզի կայունացնենք իրավիճակը և բացահայտենք Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի վրա հնարավոր հարձակումները»,– հավելել է նա։



  • Կիսվել: