հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հավաք-խորհրդակցություն՝ հրամանատարների տեղակալների և գումարտակների հրամանատարների մասնակցությամբ

Հավաք-խորհրդակցություն՝ հրամանատարների տեղակալների և գումարտակների հրամանատարների մասնակցությամբ

Մայիսի 4-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն ենթակա զորամասերի հրամանատարների տեղակալների և գումարտակների հրամանատարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում ներկայացվել է մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային ապահովման և անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման վիճակը, քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

 

  • Կիսվել: