ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մասնակցությամբ վարժանքներ են անցկացվել

Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մասնակցությամբ վարժանքներ են անցկացվել

Փետրվարի 10-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են վարժանքներ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մասնակցությամբ, տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

Անձնակազմի պատրաստության աստիճանը ստուգելու և տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով իրականացվել են պայմանական հակառակորդի հայտնաբերման և ոչնչացման գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ:

Ցուցադրվել են քողարկման և տեղանքի բարդ ռելիեֆային պայմաններում գործելու մասնագիտական այլ հնարքներ:

  • Կիսվել: