ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է. Ավինյան

Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է. Ավինյան

Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը մեր գլխավոր առաջնահերթություններից է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Կառավարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մի շարք բարեգործական կազմակերպությունների ու անհատների գործակցությամբ տրամադրվելու է 2 մլրդ 357 մլն ՀՀ դրամ:

Ստորին վերջույթների անդամահատում ունեցող 54 անձանց արդեն իսկ տրամադրվել է 59 բուժամարզական պրոթեզ:

15 անձի համար իրականացվելու է ձեռքի բազմաֆունկցիոնալ միոպրոթեզավորում (իսլանդական Össur-Island ընկերության ֆունկցիոնալ Ilimb պրոթեզների միջոցով):

Տնայցերի միջոցով իրականացվել է 113 զինծառայողի պրոթեզավորման և մասնագիտական կողմնորոշման կարիքների գնահատում:

Սահմանվել է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ»,- գրել է փոխվարչապետը՝ հրապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: