չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հարվածելով Ջերմուկի ենթակառուցվածքներին, հակառակորդը նպատակ է ունեցել լուրջ տնտեսական հարվածներ հասցնել ՀՀ-ին. Ասրյան

Հարվածելով Ջերմուկի ենթակառուցվածքներին, հակառակորդը նպատակ է ունեցել լուրջ տնտեսական հարվածներ հասցնել ՀՀ-ին. Ասրյան

Մենք անմիջապես Ջերմուկում ձեզ ցույց կտանք այն վայրերը, որտեղ հակառակորդը հասցրել է հարվածներ. Հարվածների ժամանակ կիրառել է ինչպես ռեակտիվ հրետանի, այնպես էլ հարվածային ԱԹՍ-ներ: Այս մասին այսօր Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Ջերմուկը, որպես առողջարանային կենտրոն, ունի տարբեր պետություններից այստեղ հանգստացող անձնակազմ, սակայն ճոպանուղուն հարվածելու հետեւանքով ներկայումս Ջերմուկում այլ երկրներից ներկայացուցիչներ չեն մնացել:

Ճոպանուղու տարածքում մանկական հրապարակներ կան։ Քանի որ տարհանում իրականացված չէր Ջերմուկից, ժողովուրդը և տարբեր երկրներից հանգստացնողներ գտնվում էին քաղաքում»,- ասաց Էդվարդ Ասրյանը։

«Հարված է հասցվել նաեւ ճոպանուղուն, որը որպես առողջարանային կենտրոն, ունենալով տարբեր երկրներից հանգստացող մարդիկ, Ջերմուկ քաղաքըում այս պահին այլ երկրներից ներկայացուցիչներ չկան:Ճոպանուղու տարածքում կանկական հրապարակներ կան: Քանի որ տարհանում իրկանացված չէր, ժողովուրդը, օտարերկրյա հանգստացողները գտնվում էին քաղաքում:

Միանշանակ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները որպես նշանակետեր ընտրել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որովհետեւ Ջերմուկը միջազգային առողջարանային կենտրոն է եւ թիրախավորելով քաղաքի ենթակառուցվածքները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդել է նաեւ նպատակ՝ լուրջ տնտեսական հարվածներ հասցնել Հայաստանին»,-ասաց նա:

Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:

  • Կիսվել: