ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հարկ եղած դեպքում օդային տագնապի ազդանշան լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական. Ցոլակյան (տեսանյութ)

Հարկ եղած դեպքում օդային տագնապի ազդանշան լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական. Ցոլակյան (տեսանյութ)

Այս օրերին մեր հասարակության որոշակի շրջանակներում լուրեր շրջանառվեցին թե հնարավոր է փորձնական Օդային տագնապի ազդանշան լինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հրապարակելով տեսանյութ:

Նա նշել է. ՛՛Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս պահին չկա Օդային տագնապի ազդանշան տալու անհրաժեշտություն, բայց հարկ եղած դեպքում այն լինելու է ոչ թե փորձնական, այլ իրական:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ունի իրազեկման անհրաժեշտ բոլոր միջոցները՝ «Օդային տագնապ»-ի դեպքում բնակչությանն այդ մասին օպերատիվ տեղեկացնելու համար:

Հարկ եղած դեպքում իրազեկումն իրականացվելու է էլեկտրաշչակներով, բջջային հեռախոսներին ուղարկվող կարճ sms հաղորդագրությունների տեսքով և Զանգվածային լրատվության միջոցներով:

Խնդրում և հորդորում եմ բոլորիդ հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը:

#Հաղթելուենք

Չնայած նրան, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցներին կոչ եմ անում թարմացնել գիտելիքները՝ վերհիշելով Օդային Տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները:

Խիղճ և խաղաղություն բոլորիս...՛՛:
 
 
 

  • Կիսվել: