չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀԱՊԿ զորավարժություններ են մեկնարկել Տաջիկստանի հարավում. Հայաստանից եւս զինվորականներ են մասնակցում

ՀԱՊԿ զորավարժություններ են մեկնարկել Տաջիկստանի հարավում. Հայաստանից եւս զինվորականներ են մասնակցում

Տաջիկստանի հարավում մեկնարկել են ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի վարժանքները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Տաջիկստանի պաշտպանության նախարարության մամուլի կենտրոնի ղեկավար, գնդապետ Ֆարիդուն Մահմալիզոդան:

«Հոկտեմբերի 18-ից 23-ը Տաջիկստանի զինված ուժերի Մոմիրակ և Հարբմեյդոն զորավարժարաններում, «Մարտական ​​եղբայրություն -2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակներում կանցկացվի «Էշելոն -2021» հատուկ վարժություններ,«Որոնում -2021» և «Փոխազդեցություն -2021» համատեղ վարժանքը»- ասել է նա:

Տաջիկ-աֆղանական սահմանի մոտ վարժանքները կանցկացվեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինծառայողները։

  • Կիսվել: