ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀԱՊԿ-ը նոյեմբերի 8-12-ը խաղաղապահների զորավարժություններ կանցկացնի Ռուսաստանի տարածքում

ՀԱՊԿ-ը նոյեմբերի 8-12-ը խաղաղապահների զորավարժություններ կանցկացնի Ռուսաստանի տարածքում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտ եղբայրություն-2021» խաղաղապահ զորավարժություններ տեղի կունենան Ռուսաստանի տարածքում նոյեմբերի 8-12-ը։ Այս մասին լրագրողներին երկուշաբթի տեղեկացրել են Զորավարժությունների միավորված մամուլի կենտրոնում։

«Կազանի Ժուկովի շքանշանակիր հրամանատարական բարձրագույն տանկային ուսումնարանի զորախմբավորման (Հավաքական ուժերի) վարժադաշտում ՀԱՊԿ-ը կիրականացնի ՀԱՊԿ Հավաքական խաղաղարար ուժերի խաղաղապահ գործողություն»,- ասել են զորավարժությունների մամուլի կենտրոնում։

Այնտեղ նաեւ նշել են, որ գլխավոր խնդիրներն են լինելու  ՀԱՊԿ Հավաքական ուժերի կառավարման մարմինների հմտությունների կատարելագործումը զորքերի գործողությունները կազմակերպելիս եւ դրանց կառավարումը։ Նախատեսվում է նաեւ բարձրացնել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմի մեջ մտնող զորամասերի եւ ստորաբաժանումների համախմբվածությունը։

Գործողությունների ընթացքում խաղաղապահ ուժերը կհղկեն բլոկպոստի, փախստականների ճամբարի խնդիրների, հումանիտար բեռներով շարասյուների ուղեկցման, բնակավայրի արգելափակման, «գրոհայինների» զավթած շենքի գրոհի, ինչպես նաեւ «պատանդներին» ազատ արձակելու եւ տուժածներին օգնության ցուցաբերման գործնական հմտությունները։

Զորավարժություններին կմասնակցեն կազմակերպության երկրների զորակազմերը, ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, ՀԱՊԿ Միավորված շտաբի եւ քարտուղարության օպերատիվ խմբերը, ներքին գործերի մարմինների, ազգային գվարդիաների, ինչպես նաեւ ԱԻՆ կազմավորումները։ Զորավարժությունների ամփոփիչ փուլին կհրավիրվեն ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի, Սերբիայի, Ուզբեկստանի եւ Մոնղոլիայի, ինչպես նաեւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության եւ միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

  • Կիսվել: