հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀԱՊԿ-ը ՀՀ-ում զորավարժությունների ընթացքում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը

ՀԱՊԿ-ը ՀՀ-ում զորավարժությունների ընթացքում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) աշնանը Հայաստանում տեղի ունենալիք «Փոխգործակցություն 2020» զորավարժություններում կմշակի սահմանային հակամարտության տեղայնացումը: Այս մասին տեղեկացնում  eadaily.com-ի հաղորդմամբ՝ հայտնում է ՀԱՊԿ միասնական շտաբի մամուլի ծառայությունը։

 

«ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ անցկացվող «Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները նախատեսում են կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերի մշակում»,-նշել է ռազմական բլոկի Միացյալ շտաբը:

Աշնանը նախատեսվում են նաև «Որոնում 2020»  հետախուզական վարժանքները, որոնց ընթացքում կմշակվեն կազմակերպության պետությունների հետախուզական մարմինների կողմից և հետախուզական միջոցների շնորհիվ հետախուզության կազմակերպումն ու իրականացումն ի շահ կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի:

 

«Որոնում 2020» զորավարժությունները կանցկացվեն Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական գլխավոր վարչության հատուկ և ռազմական հետախուզության վարչության պետի ղեկավարությամբ:

«Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժությունների ղեկավարումը վստահվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչության ղեկավարին:

Երկու դեպքում էլ զորավարժությունները նախատեսվում է անցկացնել Հայաստանի տարածքում ՝ «Բաղրամյան» ռազմավարժարանում:

  • Կիսվել: