շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀԱՊԿ շտաբը ստացել է ՀՀ ՊՆ-ի տեղեկությունը զորավարժությունների աննպատակահարմարության մասին

ՀԱՊԿ շտաբը ստացել է ՀՀ ՊՆ-ի տեղեկությունը զորավարժությունների աննպատակահարմարության մասին

ՀԱՊԿ Միավորված շտաբն ստացել է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունը 2023թ. ՀԱՊԿ խաղաղարար ուժերի զորավարժությունների աննպատակահարմարության մասին, մշակվում է  այլ պետությունների տարածքում զորավարժությունների անցկացման հնարավորությունը, տեղեկացրել է շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը։

«ՀԱՊԿ Միավորված շտաբը ստացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկությունը 2023թ. Հայաստանի տարածքում ՀԱՊԿ Խաղաղարար ուժերի զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին։ ՀԱՊԿ Միավորված շտաբում ներկայում մշակվում են այդ զորավարժությունները ՀԱՊԿ այլ անդամ պետության տարածքում անցկացնելու հնարավորությունների եւ 2023թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների պատրաստման եւ ուժերի ու միջոցների ձեւավորման համատեղ պատրաստման պլանի ճշտման առաջարկները»,- լրագրողներին ասել է Շչեգրիկովիչը։

  • Կիսվել: