հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀԱՊԿ և ՆԱՏՕ. միջազգային ռազմական համագործակցությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունում (տեսանյութ)

ՀԱՊԿ և ՆԱՏՕ. միջազգային ռազմական համագործակցությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունում (տեսանյութ)

ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը մեկնաբանում է ազգային անվտանգության հայեցակարգի ռազմական բաղադրիչը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով տեսանյութ:

Նա մեջբերել է Այվազյանի խոսքը. «ՀԱՊԿ շրջանակներում, ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցության խնդիրները միմյանցից տարբերվում են, սակայն չեն հակասում միմյանց, այլ, ընդհակառակը, լրացնում են: Եթե ՀԱՊԿ-ի պարագայում մենք, հանդիսանալով այդ կազմակերպության հիմնադիր անդամ, այնտեղ ձևավորում ենք հավաքական պաշտպանության գործուն մեխանիզմներ, ապա ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը հիմնականում ուղղված է փոխգործունակ կարողությունների ամրապնդմանը, պաշտպանության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական բնույթի որոշ փոխադարձ զսպումների համակարգի ձևավորմանը»,- ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը մեկնաբանում է ազգային անվտանգության հայեցակարգի ռազմական բաղադրիչը»:

 
 

  • Կիսվել: