շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հանրությանը խաբելու համար է ասում․ Տիրան Խաչատրյանը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե խաղաղության այլընտրանքը պատերազմն է

Հանրությանը խաբելու համար է ասում․ Տիրան Խաչատրյանը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե խաղաղության այլընտրանքը պատերազմն է

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը չի կարծում, որ Հայաստանը 44-օրյա պատերազմը հաղթելու շանսեր ուներ: Այս մասին նա ասաց այսօր Ազատության հրապարակում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

՛՛Ես չեմ կարծում։ Ոչ այս արդյունքը, բայց հաղթելու շանսերը ․․․ ես չեմ կարծում։ Այդ իրավիճակում, հակառակորդի ուժերի և հնարավորությունների պայմաններում, չեմ կարծում՛՛,– ասաց նա։

Հարցին, թե իշխանություններն ասում են, որ եթե խաղաղության ճանապարհով չգնանք, ապա դրա այլընտրանքը պատերազմն է, արդյոք մեր բանակը կարո՞ղ է դիմագրավել, Խաչատրյանը պատասխանեց. ՛՛Հիմա չկա՞ պատերազմի վտանգը։ Հակառակորդի ոտնձգություններին որևէ տեղ ինչ-որ բանով փորձո՞ւմ են հակազդել, կա՞ այդպիսի տրամադրվածություն։

Ասեմ ավելին, որտեղ եղել է ուժերի կենտրոնացում հետպատերազմական ժամանակահատվածում, ասել, թե մեր զորքերը այդպիսի ինչ-որ կորուստներ են ունեցել, այդպես չէ։ Հակառակորդը բազմակի անգամ կորուստներ է ունեցել, և կարողացել են (մեր զորքերը- խմբ․)  իրականացնել այն խնդիրը, որը դրված է եղել։ Դա ուղղակի հանրությանը, ժողովրդին և հատկապես իր համակիրներին խաբելու համար է ասում։ Այդպես չէ։ Ես չեմ ասում՝ հիմա ի վիճակի են լայնամասշտաբ, գերտերությունների կամ հզոր ուժերի հետ պատերազմի մեջ մտնել, բայց միանշանակ համոզված եմ նաև, որ առանձին ուղղություններով որոշակի խնդիրներ լուծելու հնարավորություն և կարողություն ունեն՛՛։

Խոսելով այն մասին, թե արդյոք խնդիրը հրամանատարի մեջ է՝ Խաչատրյանն ասաց, որ ոչ միայն։ ՛՛Բանակը մենք չպետք է դիտարկենք միայն հրամանատարով, այլեւ՝ հրամանատար, կառուցվածք, սպառազինություն, տեխնիկա։ Այս ամբողջականության մեջ պետք է դիտարկել՛՛,-հավելեց նա։

 

  • Կիսվել: