շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել շարքային զինծառայող․ ՊՆ

Համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել շարքային զինծառայող․ ՊՆ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

  • Կիսվել: