հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Համացանցում է հայտնվել Հայաստանի սահմանը հատած ու քիչ առաջ ձերբակալված ադրբեջանցու լուսանկարը

Համացանցում է հայտնվել Հայաստանի սահմանը հատած ու քիչ առաջ ձերբակալված ադրբեջանցու լուսանկարը

Համացանցում է հայտնվել Հայաստանի սահմանը հատած ու քիչ առաջ ձերբակալված ադրբեջանցու լուսանկարը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ապրիլի 13-ին, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Ըստ շրջանառվող լուրերի՝

Հայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցուն հայտնաբերել են քաղաքացիները, ադրբեջանցին հայտնաբերվել է Սյունիքի մարզի Աճանան գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այսպես կոչված՝ «խոզանոցի» տարածքում:

Նշենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01։00-ից 02։00-ի սահմանում, Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինծառայող էր հայտնաբերվել և ձերբակալվել։ Ձերբակալվածը հայտնել էր, որ իր հետ եղել է ևս մի զինվոր։

Վերջինս խոստովանել էր, որ իրենք փախուստի էին դիմել ադրբեջանական բանակից, այնտեղ տիրող դաժան պայմանների, ստորացուցիչ վերաբերմունքի և պարբերական նվաստացուևմների պատճառով։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները եղել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում, թակել են բնակիչներից մեկի տան դուռը։ Ձերբակալվածը հայտնաբերվել է Աշոտավան համայնքում:

  • Կիսվել: