ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հակառակորդը տեսել է, որ 80-ականների էջը փակել ենք. Փաշինյանը ներկայացրեց վերջին տարիներին բանակում իրականացված համալրումները

Հակառակորդը տեսել է, որ 80-ականների էջը փակել ենք. Փաշինյանը ներկայացրեց վերջին տարիներին բանակում իրականացված համալրումները

Պատերազմին պատրաստվելն ունի նրբություններ, որովհետև հակառակորդն էլ է հետևում քեզ: Այս մասին այսօր կառավարությանհետ հարցուպատասպանի ժամանակ ԱԺ-ում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ինքը տեսնում է, որ դու գնում ես մի գիծ, երբ 80-ականների զենքերից անցում ես կատարում 2000-ականների զենքեր: Տեսնում է, որ եթե այդ գիծն անցար, քո պոտենցիալը աճելու է, որի ճիշտ տեղը խփելու այդ գիծն է, որ չհասցնես մնաս 80-ականների զենքի մակարդակին: Սա էլ է պատերազմի հրահրում, որովհետև երբ քո բանակը զարգացնում ես, չես կարող բանակը զարգացնել, հակառակորդը տեսնում է, որ սպաների աշխատավարձ է բարձրանում էականորեն, զինվորների սննդի հարց է լուծվում, ժամկետային զինծառայողների ծնողները, ենթասպաների և շարքայինների ընտանիքի անդամները ներառվում են բուժսպասարկման պետպատվերում. սա մարտունակության հետ կապված հարց է:

Ձեռք են բերվում ժամանակակից զինատեսակներ, այդ Սու-երի հետ կապված պատմությունը տիպիկ օրինակն է: Սու-30 գերժամանակակից զենք առնելով՝ մենք հրահրել ենք պատերազմը: Նախորդ իշխանությունը պատերազմի ռիսկը կառավարել է՝ ամեն ինչ անելով, որ տեսականորեն բանակը փլվի, որ ասեն՝ ինչո՛ւ ենք այսօր հարձակվում, վաղը կհարձակվենք»:

Ներկայացնելով երկու տարվա ընթացքում բանակի համալրումները՝ նա նշեց, որ ինժեներական աշխատանքների պլանավորման առումով վերլուծել են 2016-2018-ը, պատերազմից հետո կատարվածը, և 2018-2020 թթ. ընթացքում ամրաշինական կառույցները ավելացել են 1.8 անգամ:

«Զինվորների կենցաղի ապահովման կառույցները՝ 2.7 անգամ: Հավաքովի գետնատնակների թիվը՝ 5.9 անգամ: Երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարաններ՝ 55 անգամ: Քառաթև հավաքովի գետնատնակներ՝ 55 անգամ աճել է: Երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակներ՝ 64 անգամ: Պատկերացնո՞ւմ եք՝ 64 անգամ երկու տարվա մեջ որևէ բանի թիվ աճի բանակում: Պաշտպանիչ հողաթմբեր՝ 1.3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1.4 անգամ: Հրաձգային զենքեր և մեծամարտի միջոցներ՝ 1.8 անգամ է աճել, հրետանային միջոցներ՝ 7.3 անգամ, օպտիկական սարքեր և սարքավորումներ՝ 3.5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկա՝ 2.3 անգամ: Ինքնաթիռային և «Կոպտեր» տեսակի ԱԹՍ-ներ՝ 6.8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝:

Նա հավելեց, որ հակառակորդը տեսել է, որ 80-ականների էջը փակել ենք:

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև պատերազմի վետերանների բնակարանային հարցի մասին՝ հիշեցնելով, որ պետբյուջեից 5 մլրդ դրամ է տրվել, որ զինվորը տեսնի, որ վետերանի նկատմամբ կա վերաբերմունք: Նա նշեց՝ պատրաստվել ենք պատերազմի և դրանով դրդել պատերազմ, քանի որ «հակառակորդը տեսնում է, որ դու աճում ես. մի գիծ, որ անցավ, էլ հետ գալ չի լինի»:

 

  • Կիսվել: