ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հակառակորդը Արցախի  սահմանի  ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները

Հակառակորդը Արցախի սահմանի ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները

Այսօր՝ ողջ օրվա ընթացքում, հակառակորդը Արցախի  սահմանի ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով։ Ակտիվ են եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, կայացած ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հարավում՝ տարբեր կետերում, տարբեր օջախային հատվածներում, հակառակորդի տարբեր զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք։ Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստներ», - հայտնեց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը հաղորդեց, որ հիմնական մարտական գործողություններն ընթանում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրետանային միջոցների կիրառմամբ, հետևակի նվազագույն կիրառմամբ: Այսօր որոշ հատվածներում ակտիվորեն կիրառվել է նաև ՕՀՄ, մասնավորապես՝ դասական մարտավարական օդուժ, խոցվել է ևս մեկ թուրքական արտադրության Բայրաքթար տեսակի ԱԹՍ:

 

  • Կիսվել: