հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հակառակորդի ուժերը Ջերմուկի կենտրոնից 5.5-6 կիլոմետր հեռավորության վրա են. Ասրյան

Հակառակորդի ուժերը Ջերմուկի կենտրոնից 5.5-6 կիլոմետր հեռավորության վրա են. Ասրյան

Դիրքային փոխհրաձգությունների արդյունքում ՀՀ տարածք մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Հակառակորդի ստորաբաժանումները, կորուստներ տալով, հետ են գնացել։ Հակառակորդին գերեվարելու համար պետք էր նրան ընդհուպ մոտենալ, և մեր զինվորների կյանքին վտանգ չպատճառելով` մենք դրան չենք գնացել։ Ներկա դրությամբ Ջերմուկում ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկի անվտանգությունը։

Ասրյանը նշեց նաև, որ հակառակորդի ուժերը Ջերմուկի կենտրոնից այժմ 5.5-6 կիլոմետր հեռավորության վրա են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ կիրառելով նաև ԱԹՍ:

 

 

  • Կիսվել: