Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արման Սարգսյանը Մալիշկա գյուղից էր
Հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում երեկ՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան, հակառակորդի կրակոցից զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Արման Սարգսյանը Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղից էր։ Արման Սարգսյանը զորակոչվել էր բանակ նախորդ տարվա հունիսին։
20-ամյա Արման Սարգսյանը ընտանիքի կրտսեր զավակն էր, ուներ մեկ եղբայր, ծառայում էր Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում։
Նշենք, որ փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր: