հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հակառակորդի կրակոցից զոհված Սամվել Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով

Հակառակորդի կրակոցից զոհված Սամվել Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սամվել Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերը.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով», - նշված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ ուսագոտու շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սամվել Գագիկի Ալավերդյանը։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին  .Ալավերդյանը մահացել է։

  • Կիսվել: