ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի  կյանքին վտանգ չի սպառնում

Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Հակառակորդի կողմից նախօրեին հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը բավարար է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմանում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալով, հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն։

  • Կիսվել: