Հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած զինծառայողը դուրս է գրվել հոսպիտալից
Սոթքում 2023-ի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Նարեկ Պողոսյանին դուրս են գրել հոսպիտալից։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Նա ստանում է վերականգնողական բուժում։
Հիշեցնենք՝ Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցանկում։ Բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել նրան` սրտի զարկերը վերականգնվել էին, բայց նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։