ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հակառակորդի կրակոցից հայ պայմանագրային զինծառայողի` հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Հակառակորդի կրակոցից հայ պայմանագրային զինծառայողի` հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով աջ սրունքի վերին երրորդականի հետին մակերեսի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն զորամասի հետախուզական վաշտի գնդացրորդ, պարտադիր ժամկետային զինծառայող:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: