հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները շարունակվում են․ ՊՆ խոսնակ

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները շարունակվում են․ ՊՆ խոսնակ

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

"ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները",- գրել է նա։

Հիշեցնենք՝ առավոտյան Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից  հայտնեցին, որ գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը:

Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ: 

  • Կիսվել: