ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած 4 զինծառայողներ հանդիպեցին Բակո Սահակյանի հետ

Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած 4 զինծառայողներ հանդիպեցին Բակո Սահակյանի հետ

Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած, անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներից 4-ն այսօր հանդիպեցին նախագահի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել էր հրամանագրեր, ըստ որոնց` հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը և Էմիլ Ներսիսյանը:

Արցախի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը և Ռաֆիկ Օրդոյանը:

  • Կիսվել: