շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հակառակորդի դիրքի մատույցներում մեկ դիակ կա, սակայն ադրբեջանական կողմն այնտեղ մտնելու թույլտվություն չի տալիս. ԶՈւ ԳՇ պետ

Հակառակորդի դիրքի մատույցներում մեկ դիակ կա, սակայն ադրբեջանական կողմն այնտեղ մտնելու թույլտվություն չի տալիս. ԶՈւ ԳՇ պետ

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասաց, որ ադրբեջանական կողմը մինչ օրս չի թույլատրում, որ սեպտեմբեր 13–ի ագրեսիայի՝ հայկական կողմի զոհերի մարմինները դուրս բերեն։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դիերը դուրս բերելու համար համապատասխան աշխատանքներ են արել մեր ԱԱԾ-ն, կառավարությունը, ՊՆ-ն, սակայն կարող եմ փաստել, որ Ադրբեջանի կողմից չկա թույլտվություն դիերը դուրս բերելու համար՛՛։

Լրագրողների հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ կան դիեր, որոնք տեսանելի են հայկական կողմից, սակայն դրանք նույնպես դուրս բերել չեն թողնում, Ասրյանը պատասխանեց. ՛՛Կա փաստ՝ Կուտականի ուղղությամբ մեր ԱԹՍ–ով դիտարկել ենք և պարզել` հակառակորդի դիրքի մատույցներում մեկ դիակ կա, սակայն այնտեղ մտնելու թույլտվություն դեռևս հակառակորդը չի տալիս՛՛:

  • Կիսվել: