շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գյումրու ավագանին պատերազմում զոհվածների և անհետ կորածների գույքահարկն ամբողջությամբ զիջելու որոշում է ընդունել

Գյումրու ավագանին պատերազմում զոհվածների և անհետ կորածների գույքահարկն ամբողջությամբ զիջելու որոշում է ընդունել

Գյումրիի ավագանին այսօր արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգում ներառված էր 14 հարց:

Նշենք, որ ավագանին միաձայն հաստատել է 2021 թվականի բյուջեի եկամուտների ու ծախսերի նախահաշիվը։

Ավագանու մեկ այլ որոշմամբ՝ 100 տոկոսով կզիջվի պատերազմում զոհված կամ անհետ կորած զինվորների ընտանիքների գույքահարկը՝ մինչև զավակներից մեկի 18 տարին լրանալը։ Այս արտոնությունից կօգտվեն նաև 2016-ի ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների ընտանիքները։

Այսօրվա նիստը նախագահող քաղաքապետի տեղակալին ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը առաջարկել է դիմել կառավարությանը կամ պաշտպանության նախարարությանը՝ հստակեցնելու մարտական գործողությունների ընթացքում զոհված, վիրավոր կամ անհետ կորած տղաների անունները։

  • Կիսվել: