կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գյումրիի համայնքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչների հետ

Գյումրիի համայնքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 15-ին Գյումրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը վարել է համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը։ Այս մասին հայտնում են Գյումրիի համայնքապետարանից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Շիրակի մարզպետարանի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Արամ Անտոնյանը, ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության սպաների համալրման բաժնի պետի տեղակալ փոխգնդապետ Արմեն Դոլունցը, զինված ուժերի ներկայացուցիչներ, համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, ուսանողներ և այլք։

Հանդիպմանը մանրամասն ներկայացվել են կանանց նորաստեղծ գումարտակի, պայմանագրային զինվորական ծառայության անցնելու, կին զինծառայողների ինտեգրման աշխատանքներին առնչվող հարցեր, որին հաջորդել են հանդիպման մասնակիցների հարցերը, ապա նաև պատասխաները՝ ՊՆ ներկայացուցիչների կողմից։

  • Կիսվել: